Վաղվանից ԱԺ-ում կապահովվի աշխատակիցների նվազագագույն ֆիզիկական ներկայություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

աժ

«ԱԺ աշխատակազմի ղեկավարությունն արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ աշխատանքները կազմակերպում է մասնակիորեն հեռավար-առցանց ռեժիմով՝ աշխատակիցների մի մասն աշխատում են տանից»։ Այս մասին հայտնել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: 

Միրզոյանը նաև հավելել է ,որ զուգահեռաբար նախապես կազմվել են ավելի խիստ սահմանափակումների ռեժիմով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ անհրաժեշտության դեպքում դրանք արագ գործարկելու նպատակով։ 

«Եվ ահա վաղվանից ԱԺ-ում կապահովվի աշխատակիցների նվազագագույն ֆիզիկական ներկայություն՝ ԱԺ օրինաստեղծ գործունեության ապահովման պարտադիր պայմանով։ ԱԺ աշխատակիցներն աշխատանքի կներկայանան հերթափոխով, որն իր հերթին կախված կլինի արտակարգ դրության պայմաններում աշխատակազմի կոնկրետ ստորաբաժանման գործառույթների պահանջվածությունից»: