Ընտրատեղամասերի ախտահանում՝ Արցախի համապետական ընտրություններին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Արցախ տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, թե ինչպես են Արցախի համապետական ընտրություններին ընդառաջ ախտահանվում ընտրատեղամասերը:

«2020 թվականի մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ՝ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բոլոր ընտրատեղամասերում իրականացվում են ախտահանման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ: