Հայաստանում կորոնավիրուսի 92 նոր դեպք է գրանցվել․ վարակակիր է 663-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News     

կորոնավիրոսւ

Ապրիլի 2-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ:  Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ 

«Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։

Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 33»,- նշել է նա։

Վարակակիրների թիվն ընդհանուր 663 է։ Ապաքինվել է 33 քաղաքացի, փաստացի բուժվում է 626-ը:

Մահացածների թիվը 4 է։