Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել․ առողջացել է 29 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News       

կորոնավիրուս

Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 134  նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2066 է։ Ապաքինվել է 29 մարդ, բուժում շարունակում է ստանալ1103   քաղաքացի։ 

Ընդհանուր առմամբ ապաքինվել է 929 մարդ։

Գրանցվել է մահվան ևս երկու դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը  34 է։ 

Թեստերի ընդհանուր քանակը՝   21 հազար 125 է։