Մենք ավելի լավ ենք ախտահանում, քան Թբիլիսիում. պատուհան լվանալու փչիկը բավարար է. ավագանի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

թեհմինա

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում  լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են ախտահանվում Թբիլիսիի փողոցները: Լուսանկարներին կից ավագանու անդամը գրել է.

«Ծանոթացե՛ք. Թբիլիսի, մեր օրեր, ախտահանում...

Մենք, ինչ խոսք, ավելի լավ ենք ախտահանում, քան Թբիլիսիում: Հո սենց ծավալով աշխատանքներ չե՞նք անի: Պատուհան լվանալու փչիկը ամբողջովին բավարար ա: Համ էլ քաղաքապետը մի անգամ արդեն ուղերձ ա հղել ու ասել` որը որից հետո ա: Չեմ հասկանում` էլ ի՞նչ անի էդ մարդը: Հո չի՞ աշխատի: Շատ անշնորհակալ ենք, է, շաաատ: Չենք գնահատում քաղաքի պաշտպանության պետի ջանքերը:

Իսկ եթե ավելի լուրջ, ամոթ ու ևս մեկ անգամ ամոթ, եթե դեռ էդպիսի հատկություն ունեք: Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք: Չնայած «ՀՀ հպարտ քաղաքացի» եզրույթը կա ու կա, որը, պատեհ անպատեհ օգտագործելով, թոզ փչելով, ման եք գալիս»: