Մեկնարկել է Մոսկվա-Երևան 3-րդ չարտերային թռիչքի հաշվառումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

հասարակական

Մեկնարկել է Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքի հաշվառումը։ Այս մասին հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Մեկնարկել է դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը: Քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան: Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է մեր աշխատակիցների խումբը՝ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի և արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանի համակարգմամբ։ Օդանավակայանում է գտնվում նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։