Հռոմից չարթերային թռիչքով Երևան ժամանած 67 ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Ժամեր առաջ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան է ժամանել 67 ՀՀ քաղաքացի, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Բոլոր ուղևորները մեկուսացված կարգով փոխադրվել են  հատուկ բնակության վայր. նրանք գտնվելու են 14–օրյա կարանտինում։