Վեդի-Լանջանիստ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակի եզրին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

վթար

Ապրիլի 12-ին՝ ժամը 19:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Լանջանիստ ավտոճանապարհի վերջնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակի եզրին. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Լանջանիստ գյուղի սկզբնամասում՝ ոլորանների մոտակայքից, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Մ., ծնված 1978 թ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված. տուժածներ չկան: