Մենք այդպես էլ չսովորեցինք հարգել պետության մեջ գործող համակարգերը. դեռ շատ ենք տուժելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

զոհրաբյան

«Մենք այդպես էլ չսովորեցինք հարգել պետության մեջ գործող համակարգերը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Կաթողիկոսի՝ համավարակի հետ կապված կալանավորված անձանց մեկուսացմանը վերաբերող խոսքը, ցավոք առիթ տվեց նաև որոշ պաշտոնատար անձանց անհարգալից արտահայտություններով հրապարակումներ կատարել:

Նախկինում այս մասշտաբի համավարակ չի եղել և կաթողիկոսի հորդորը իշխանությունը կարող էր ընդունել կամ չընդունել, առանց զգացմունքային դրսևորումների:

Ինչքան էլ ընդունենք կամ չընդունենք Վեհափառին, պետք է հիշենք, որ նա է ներկայացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և նման անհարգալից ձևակերպումներով թիրախավորում ենք ազգային եկեղեցին: Ազգային եկեղեցին շատ ավելի լուրջ հակառակորդներ է ունեցել և հաղթել, ու հաղթելու է:

Անհարգալից հայտարարություններին հավանություն տվող քաղաքացիներից պետք չի ոգևորվել: Այդ սահմանը ջնջելով, վաղը այդ նույն քաղաքացին առանց կաշկանդվելու հարձակվելու է մյուս ինստիտուտների (համակարգերի) վրա:

Մենք այդպես էլ չսովորեցինք հարգել պետության մեջ գործող համակարգերը (վարչապետի ինստիտուտ, նախագահի ինստիտուտ և այլն), ու սրա համար դեռ շատ ենք տուժելու»: