ՌԴ-ում հիվանդացածների թիվն աճում է. իրավիճակը շարունակում է բարդ մնալ. Միշուստին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

միշուստին

Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է բարդ է մնալ. հիվանդացածների թիվն աճում է: Այս մասին ապրիլի 15-ին հայտարարել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է РиаНовости-ն:

«Թեև գնալով աճում է նաև ապաքինվածների թիվը, այդուհանդերձ պատկերը շարունակում է բարդ մնալ», - հավելել է Միշուստինը՝  COVID-19-ի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստի ժամանակ:

Միաժամանակ, Միշուստինը տեղեկացրել է, որ առողջապահության համակարգը շարունակում է աշխատել առավելագույն ծանրաբեռնվածությամբ:

Նշենք, որ ՌԴ-ում կորոնավիրուսի վարակակիր է 24 490 մարդ: Վիրուսից վերականգնվել է 1986-ը, 198-ը՝ մահացել են: