Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցավ 3 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

կորոնա մահ111

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոնը: Ապաքինվել է ավելի քան 787 հազար պացիենտ: Այս մասին տեղեկացնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Ըստ վերջին տվյալների՝ այս պահին աշխարհում կա COVID-19-ով վարակված 3002303 մարդ: Մահացել է 208131-ը:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին ԱՀԿ-ը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համավարակ: