Շարունակե՛ք ձայնի ուժով իրազեկել բոլորիս. ՄԻՊ-ի շնորհավորանքը՝ ռադիոյի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է ռադիոյի օրվա առիթով։ Այդ մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից.

«Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ռադիոյի օրվա առիթով:

Համոզված եմ՝ մեզանից յուրաքանյուրն ունի հետաքրքիր հուշեր սիրելի ռադիոհաղորդումների հետ կապված, որոնք տարբեր ժամանակներում ունեցել են ուսուցողական և դաստիարակչական նշանակություն։

Երկար տարիների պատվաբեր աշխատանքով ռադիոն շարունակում է բոլորիս ապահովել մատչելի և օպերատիվ իրազեկումներով։

Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում։

Ռադիոյի օրվա առթիով ձեզ մաղթում եմ անխափան եթեր»: