Քարաթափում՝ Շնող գյուղում. բնակելի տների վրա մեծ ժայռաբեկորի ընկնելու վտանգ կա դեռ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

1

Մայիսի 8-ին՝ ժամը 12։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի Փոքր քարի գլուխ թաղամասում՝ ժայռից, տեղի է ունեցել քարաթափում (թվով 2 քար, մոտ 1 խմ և 1,5 խմ), առկա է մեծ ժայռաբեկորի ընկնելու վտանգ (մոտ 300 քմ)․ ժայռի վրա և ժայռից ներքև առկա են բնակելի տներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ ժայռից առկա է քարաթափման վտանգ։

Փրկարարները համայնքապետի հետ միասին տարհանել են 5 տան 19 բնակիչների, ովքեր ժամանակավորապես կբնակվեն իրենց բարեկամների տանը։

1
1

 

1
1