Ասանժի արտահանձնման գործով լսումները Մեծ Բրիտանիայում կվերսկսվեն սեպտեմբերին. WikiLeaks

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

ասանժ

WikiLeaks-ի ռեսուրսը հաստատել է, որ իր հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով լսումները, որոնք հետաձգվել են կորոնավիրուսի տարածման պատճառով, Մեծ Բրիտանիայում կվերսկսվեն սեպտեմբերի 7-ին, փոխանցում է РиаНовости-ն:

Ի սկզբանե Ասանժի արտահանձնման մասին լսումներն, ըստ էության, պետք է սկսվեին մայիսի 18-ին: Մայիսի սկզբին դատավոր Վանեսա Բարայտսերը Վեսթմինսթերյան մագիստրատուրայի դատարանում լսումների ժամանակ հաստատել է, որ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ հետաձգում է լսումների մնացած երեք շաբաթները առնվազն մինչև սեպտեմբեր: Լսումների վերսկսման հավանական ամսաթիվը, ըստ էության, նշվում էր սեպտեմբերի 7-ին: Մանրամասները կհստակեցվեն հունիսի 1-ին:

Հիշեցնենք, որ Ասանժը ձերբակալվել է 2 հիմքով՝ գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու և Միացյալ Նահանգների պահանջով:

Ասանժի դեմ քրեական գործ էր հարուցվել նաև Շվեդիայում՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքով, բայց գործը փակվել էր 2 տարի առաջ: