Վանաձորի Տարոն-2 թաղամասի բնակարաններից մեկում 92-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

դի.

Մայիսի 16-ին՝ ժամը 19:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տարոն-2 ՔՇՀ-3 թաղամասի թիվ 49 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել Լենա Պ․-ի (ծնված 1932 թ.) դին։