Covid19-ի մահաբերությունը ՀՀ-ում 1.3% է, Եվրոպայում՝ 13% , այնտեղ համաճարակի անկում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

Covid 19 համավարակի մահաբերությունը ՀՀ-ում 1.3% է, Եվրոպայում՝ 13%։ Այնտեղ  համաճարակը սկսել է անկում գրանցել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ 

Գնահատելով համաճարակային իրավիճակը երկրում՝ պատգամավորն նշել է, որ խիստ ծայրահեղ է ասելը, թե վիճակը հսկողությունից դուրս է եկել, բայց հաշվի առնելով վարակի օջախների թիվը, կարելի է նաև նման ձևակերպում տալ։

Նրա խոսքով՝ առողջապահական համակարգը դեռ կարողանում է հիվանդներին բուժօգնություն տրամադրել, բայց վիճակի վատացումը կփոխի մշակված մարտավարությունը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս