Ստամբուլում 100-ից 1-ը վարակված է կորոնավիրուսով․ թուրք պրոֆեսոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News          

կորոնավիրուս

Թուրք պրոֆեսոր Մեհմեթ Ջեյլանը CNN Türk հեռուստալիքի հաղորդումներից մեկում անդրադառնալով Թուրքիայում կորոնավիրուսի իրավիճակին, հայտնել է, որ Ստամբուլում 100-ից 1-ը վարակված է։  Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թեև թուրքական իշխանությունների կողմից ներկայացված տվյալները, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը զգալիորեն  ցածր են (166.422)  և վարակն աստիճանաբար նվազում է,  պրոֆեսորը հայտնել է, որ իրենց հաշվարկներով, երկրում շուրջ 300․000 վարակակիր կա։ 

Նա նշել է, որ այդ վարակակիրների 60 տոկոսը Ստամբուլում է գտնվում։ Իսկ մյուս մասը հիմնականում Թուրքիայի արևելյան շրջաններում են։

Թուրք պրոֆեսորի դիտարկմամբ՝ Ստամբուլում  մոտ 160․170 ակտիվ վարակակիր կա։ 

Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ստամբուլի բնակչության թիվը 15 մլն 52․000 է։