Վարչապետի օդանավից օգտվելու մասին Աշոտյանի առաջարկը կառավարությունը մերժեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում եւ նախատեսել, որ վարչապետին տրամադրվող ինքնաթիռից եւ ուղղաթիռից այլ պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, ոչ թե վարչապետը:

Առաջարկվում էև նաև այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող օդանավից ու ուղղաթիռի օգտվելու մասին տեղեկությունները հրապարակ օգտվելուց  ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում: Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի եւ պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին:

«Հաշվի առնելով վերջին շրջանում հանրության եւ լրատվամիջոցների հետաքրքրությունը եւ հասարակական քննարկումներն այլ  բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող ինքնաթիռի եւ ուղղաթիռի օգտագործման շուրջ, նպատակահարմար ենք համարում ապահովել թափանցիկություն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող այս ծախսերի նկատմամբ»,-նշվում է նախաձեռնության հիմնավորման մեջ:

Նիստը վարող փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նախագծի վերաբերյալ իր զարմանքն է հայտել.

«Ուզում եմ զարմանքս հայտնել. նախագծի հեղինակը՝ Արմեն Աշոտյանը, բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումը թափանցիկության աստիճանն ապահովելու համար և կարծես թե բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ»,-ասել է Միրզոյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս