Ավելի քան 2 միլիարդ դրամ ԿԸՀ-ին՝ դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրության համար

Դեկտեմբերի 9-ին սպասվող  խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման համար 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է 2 միլիարդ 707 միլիոն 144 հազար 200 դրամ։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։

ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացվելու է 10 միլիոն դրամ՝ Ընտրական օրենսգրքի 10 հազար օրինակ տպագրելու համար, ոստիկանությանը՝ 234 միլիոն 224 հազար 800 դրամ, կապի ծառայությունների ապահովման համար հատկացվելու է 224 միլիոն 200 հազար դրամ։