ՌԴ-ում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 8595 դեպք. հիվանդությունը հաղթահարել է ևս 11 709-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

կորոնա.ռդ

ՌԴ-ում առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսից ավելի շատ մարդ է բուժվել, քան վարակվել: Այդ մասին հաղորդում է РБК-ն:

Երկրի 19 շրջանում վարակման ավելի քան 100 նոր դեպք է գրանցվել: Վերջին մեկ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակման 8595 նոր դեպք է հայտնաբերվել։ Հիվանդության բռնկումից ի վեր վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 485 223-ի: Մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարել է 11 709 մարդ, մահացել՝ 171 պացիենտ:

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մեկ օրում 1572 նոր վարակակիր է հայտնաբերվել, ինչն ապրիլի 16-ից նվազագույն ցուցանիշն է:

Երկրում ավելի քան 242 հազարն առողջացել է կորոնավիրուսից, 6142-ը՝ մահացել:

Նշենք, որ Սևաստոպոլում և Նենեցյան ինքնավար օկրուգ մեկ օրում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել:

-0-- ՍՊ