Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Jeep Wrangler»-ը և «Range Rover»-ը, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News

վթար

Հունիսի 9-ին՝ ժամը 23:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատի արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են «Jeep Wrangler» (վարորդ՝ Նարեկ Բ․, ծնված 1981 թ․) և «Range Rover» (վարորդ՝ Արմեն Խ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մարինե Բ․-ն (ծնված 1983 թ․) և Սուսաննա Գ․-ն (ծնված 2000 թ․) տեղափոխվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղղել են «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն:

--0—LՄ