Վարդանանց փողոցում «Nissan Tiida»-ն շրջվել է, վնասել խանութ-սրահի դիմապակիները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News

վթար

Հունիսի 8-ին՝ ժամը 23։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռոբերտ Մ․, ծնված 1999 թ․) շրջվել է՝ վնասելով մոտակայքում գտնվող «Ծորակների տուն» խանութ-սրահի դիմապակիները։

Վարորդին և ուղևոր Ռաֆայել Օ․-ին (ծնված 1999 թ․) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն և հոսպիտալացրել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

--0—LՄ