Մեքենան վրաերթի է ենթարկել կենդանու և հայտնվել երթևեկելի հատվածից դուրս. կան տուժածներ

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News 

ԱԻՆ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հուլիսի 5-ին, ժամը 13:48-ին Դրախտիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։  

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալեքսանդր Մ․, ծնված 1995 թ․) վրաերթի է ենթարկել կենդանու և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս։

Ուղևորներ Մհեր Խ․-ն (ծնված 1997 թ․), Գոռ Գ․-ն (ծնված 1998 թ․) և Դավիթ Խ․-ն (ծնված 1995 թ․) ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։  

     --0—ՄՀ