Վրաստանում 10 հոգուց ավելի խմբով միջոցառումներն արգելվում են մինչև հուլիսի 15-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News  

Վրաստան

Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլու հայտարարությամբ, հարսանիքներ, ինչպես նաև սոցիալական այլ միջոցառումներ, մկրտություն կամ տարեդարձ անցկացնելու վերաբերյալ սահմանափակումները մինչև հուլիսի 15-ը մնում են ուժի մեջ: Այս մասին գրել է 1TV.ge-ն։

Համապատասխանաբար, Օխանաշվիլին հասարակությանը հիշեցնում է, որ հարսանիք, մկրտություն, տարեդարձ, հոգեհաց անցկացնելու նպատակով ավելի քան 10 անձի հավաքույթի դեպքում կկիրառվի տուգանք:

«Ֆիզիկական անձի նկատմամբ տուգանքը սահմանվել է 2000 լարի, միջոցառմանը ներկա յուրաքանչյուր անձի համար, իսկ իրաբանական անձի դեպքում՝ 10 000 լարի»,- հայտարարել է Օխանաշվիլին:

Անխի Օխանաշվիլին հասարակությանը կոչ է անում, մինչև հուլիսի 15-ը խուսափել վերոնշյալ սոցիալական միջոցառումներն անցացնելուց:

«Ինչ վերաբերում է հետագա իրավիճակին, որոշում կկայացվի ըստ վիճակագրության, թե հուլիսի 15-ից հետո ինչպիսի կանոնակարգեր կընդունվեն սոցիալական միջոցառումների հետ կապված:

Բժշկական դիմակ ստիպված կլինենք կրել համավարակի շրջանակներում, սակայն եթե Վրաստանում իրավիճակը լինի վերահսկելի, պայմանական, հնարավոր է սեպտեմբերին չեղարկենք այդ կարգը»,- հայտարարել է Օխանաշվիլին: --0—ՄՀ