Հաստատել եմ իմ մասնակցությունը հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի և Ալիևի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

Հուլիսի 15-ին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Այս մասին կառավարության նիստին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը։ Հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,-ասել է Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ