Աշխարհում վարակակիրները թիվը 9,1 միլիոն է. 2,4 միլիոնը՝ ԱՄՆ-ում, 1,1 միլիոնը՝ Բրազիլիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 25, 24News

ամն

Հունիսի 25-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 9,532,128 է, որից 485,122-ը մահացել է, 5,179,011-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 3,809,908 է, որից 58,087 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,462,554 վարակման դեպք, որից 124,281-ը մահացել է, 1,040,605-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,297,668 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (1,192,474 վարակակիր), երրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը (606,881 վարակակիր), չորրորդում Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 473,105 է: ՌԴ-ում զոհերի թիվը 8,513, Բրազիլիայում՝ 53,874, Հնդկաստանում՝ 14,907:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ