Հայաստանում կորոնավիրուսի 662 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 448 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

կորոնավիրուս

Հայաստանում հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսի 662 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 27 հազար 320 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 448 մարդ, շարունակում է բուժվել 11 հազար 211-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 15 հազար 484 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 10 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը  469 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 156-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 118 հազար 102  քաղաքացի:

 --0—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս