Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 8676-ի․ ապաքինվել է 3297 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News   

կորոնավիրուս

Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսի 460 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 8676 է։Կորոնավիրուսից ապաքինվել է 10 մարդ, շարունակում է բուժվել 5214-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3297 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 7 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը է 120 ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է  45-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 56 հազար 42 քաղաքացի:

Տեսանյութեր

Live

Լրահոս