«Մենք» դաշինքը լինելու է ներկա իշխանությունների գաղափարական ընդդիմությունը. Քոքոբելյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Արտաքին և ներքին քաղաքական հարցերում «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները նույն մոտեցումներն ունեն, և դա է պատճառը, որ նրանց միավորումը կայացավ «Մենք» դաշինքի տեսքով։ 24TV-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։

Նա նշեց, որ «Ազատ դեմոկրատները» չեն կարող լինել մի դաշտում, որը գաղափարական չէ, իսկ միավորումը միշտ դրական է, այս դեպքում՝ բնական։

Ըստ Քոքոբելյանի՝ «Մենք» դաշինքը լինելու է ներկա իշխանությունների գլխավոր գաղափարական ընդդիմությունը։