Հակառակորդը նահանջել է ՝ կրելով կորուստներ․ հրետակոծությունները թիրախավորվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետի հարցին ի պատասխան ներկայացրեց հուլիսի12-ին տեղի ունեցած սահմանային սրացումների մանրամասները։

 «Երեկ 12։30 մեր դիրքերից մեկին մոտեցել է ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից և շարժվել դեպի մեր դիրքը։

Դիրքը գտնվում է ՀՀ տարածքում՝ անմիջապես ՀՀ սահմանի վրա։ Քանի որ շարժումը մեր զինծառայողների համար անսպասելի է եղել, նրանք վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը, կոչ են արել լքել տարածքը, որն իրականցվել է։ Թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր», - ասաց Տոնոյանը։ 

Ըստ Տոնոյանի՝ երբ ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքերը, սկսվել է 82 մմ ականանետերով հրետակոծություն և մարտական խմբերի շարժ՝ դեպի նույն դիրքը, ինչը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով։ 

«Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է։ Մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, սկսում են հրետակոծությունը։ Դադար է եղել գիշերը՝ ժամը 03։30-05։30-ին։ Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ։ Մեր ԶՈՒ-երը և համապատասխան կորպուսը շարունակում են սահմանի պահպանությունը։ Օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է և կառավարելի է», - ասաց պաշտպանության նախարարը։

--0--ԿԿ 

Տեսանյութեր

Live

Լրահոս