Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Հոգեշնորհ Տ. Գրիգորիս աբեղա Շոխիկյանը, ազատվելով Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակում ստանձնած պարտականություններից, կոչվել է ուսման Մեծ Բրիտանիյում:

Արժանապատիվ Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը, ազատվելով Գևորգյան Հոգևոր Ճեմարանի վերակացուի պարտականություններից, ծառայության է կոչվել Հոգևոր Ճեմարանում՝ որպես կարգապահական գծով փոխտեսուչ: