Հայաստանի ազգային գրադարանի առցանց շտեմարաններն արդեն հասանելի են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News

ՀԱԳ

Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գրադարանի առցանց շտեմարաններն արդեն հասանելի են:

«Կարող եք մուտք գործել հետևյալ հասցեներով.

Հայ գիրք. haygirk.nla.am (http://haygirk.nla.am/)

Հայ մամուլ. tert.nla.am (http://tert.nla.am)

Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ. armunicat.nla.am (https://is.gd/uLvcI6)

Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական կայքի վերականգնման աշխատանքները շարունակվում են: Շատ շուտով կայքը ևս հասանելի կլինի:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին այրվել էր Հայաստանի ազգային գրադարանի թվային արխիվը: Որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերվել էին ծխեցված վիճակում:

--00—ԼՄ