Մամեդյարովին արգելվել է լքել Ադրբեջանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

Մամեդյարով

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելվել է լքել երկիրը։ 

Արգելքը պայմանավորված է ԱԳՆ-ում հակակոռուպցիոն գործողության արդյունքում հարուցված քրեական գործով։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Մամեդյարովը պետք է պատասխանի բազմաթիվ հարցերի։

Մամեդյարովը, երկրի ԱԳ նախարարի պաշտոնը 16 տարի զբաղեցնելլուց հետո հեռացվել է նախագահ Ալիևի կողմից։

Ադրբեջանի նախագահը հրապարակային կոշտ քննադատել էր ԱԳՆ ղեկավարին։ Նա ասել էր, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրության լարվածության սկզբից Ադրբեջանի ամբողջ ղեկավարությունը գտնվել է աշխատավայրերում՝ բացառությամբ Մամեդյարովի։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս