Նիկոլ Փաշինյանն ԱԱԽ քարտուղարին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News  

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արձակուրդ կմեկնի։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-28-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ։

--00—ՄՀ