Զելենսկու որդին ևս կորոնավիրուսով է վարակվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ իր որդին կորոնավիրուսով է վարակվել, հայտնում է 112.ua-ն:

«Եթե երեխաները քիչ թե շատ նորմալ են տանում այս հիվանդությունը, ապա մեծահասակները շատ ծանր են տանում, նույնիսկ եթե երիտասարդ են, առողջ, սպորտով են զբաղվում: Այդ իսկ պատճառով բոլորին մաղթում եմ առողջություն և խնդրում եմ շատ զգույշ լինել»,- ասել է Զելենսկին՝ տեղեկացնելով, որ որդին հիվանդանոցում բուժում է ստացել կնոջ հետ:

Հիշեցնենք, որ դեռ հունիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ` Ելենա Զելենսկայայի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական էր եղել, իսկ Զելենսկունն ու նրա երեխաներինը՝ բացասական:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս