«Սևիլիա»-ն ռեկորդային` 6-րդ անգամ դարձավ Եվրոպա լիգայի հաղթող

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

Սևիլիա

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում մրցեցին իսպանական «Սևիլիա»-ն և Միլանի «Ինտեր»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսը եզրափակիչներին ոչ բնորոշ գոլառատ ստացվեց: Նախ մեկնարկից 5 րոպե անց 11 մետրանոց հարվածով «Ինտեր»-ին առաջ մղեց Լուկակուն: Այնուհետ 12-րդ և 33-րդ րոպեներին դուբլ ձևակերպեց Դե Յոնգը և «Սևիլիա»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Սակայն մինչ թիմերը կգնային ընդմիջման` Դիեգո Գոդինը հավասարեց հաշիվը` 2:2:

Երկրորդ կեսում վիճակագրությունն առավելություն տալիս էր «Ինտեր»-ին, սակայն 74-րդ րոպեին նորից հաշվի մեջ առաջ անցավ «Սևիլիա»-ն: Այս անգամ աչքի ընկավ Դիեգո Կարլոսը` 3:2:Ի վերջո իսպանական թիմը հաղթեց 3:2 հաշվով և իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Եվրոպայի լիգայի չեմպիոն:

«Սևիլիա»-ն Եվրոպայի լիգայում մինչ այս հաղթել էր 5 անգամ` 2005–06, 2006–07, 2013–14, 2014–15, 2015–16 մրցաշրջաններում:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։ 

--00—ՄՀ