Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի կառուցման համար 800 հազար դրամ հատկացվեց ՏԿԵ-ին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News        

Ալավերդի

                           

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի կատարման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի անվտանգության բարելավման դրամաշնորհային ծրագիր շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 800,000.0 հազար դրամ: Որոշման նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2019 թ. նոյեմբերի 27-ին և դեկտեմբերի 4-ին ստորագրված «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում ընտրված կապալառու կազմակերպություններին կանխավճար տրամադրելու, ինչպես նաև նախատեսվող երկու նոր մրցութային գործընթացերի արդյունքում ընտրված կապալառու կազմակերպությունների կանխավճարները տրամադրելու պատվիրատուի պարտավորության կատարումը:

-- 00—ՄՀ