Վթարի հետևանքով Toyota Fortuner-ը մտել է թերթի կրպակի մեջ

ԵՐԵՎԱՆ,    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  12,  24News   

վթար

Սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:45-ի սահմաններում Վաղարշյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota Fortuner և Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ Shamshyan.com-ի՝ նախնական տեղեկություններով, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետևանքով էլ Toyota-ն առաջ է ընթացել և մխրճվել ճանապարհին տեղադրված թերթի կրպակի մեջ՝ վնասելով նաև վճարային տերմինալը:

Իսկ թերթի կրպակի աշխատակցուհին ասում էր.

«Հրաշքով եմ պրծել, ներսում նստած էի, մեկել, ասես, երկրաշարժ լիներ, կրպակս տեղից փախներ: Գլուխս բարձրացնեմ, տեսնեմ սպիտակ ավտոն մտել ա կրպակի մեջ: Լավ ա, էդ պահին մարդիկ չեն եղել, հակառակ դեպքում՝ հետևանքները ողբերգական կլինեին»:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

--  00—ՄՀ