Արագածոտնում մեքենան 15 մ գլորվել է ձորը. ամուսիններն ու նրանց երեխան հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

վթար

Հունվարի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմանում Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում՝ քարերի վրա: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները վարորդի կինն ու երեխան են: