Հալիձոր գյուղում այրվել է 250 հակ անասնակեր. հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17։36-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:00-ին, մարվել՝ 19 :44-ին: Այրվել է մոտ 250 հակ անասնակեր:

--00—ԼՄ