Բերյութում կրկին հրդեհ է. մասամբ այրվել է ճարտարապետ Զահա Հադիդի նախագծով ստեղծված շենքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Բեյրութի կենտրոնում կառուցվող առևտրային համալիրում սեպտեմբերի 15-ին խոշոր հրդեհ է բռնկվել: Հրշեջներին հաջողվել Է մարել բռնկումը: Տուժածների մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվում: Այդ մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

1

Շենքը, որտեղ բռնկվել է հրդեհը, կառուցվում Է իրանական արմատներով բրիտանացի հայտնի ճարտարապետ Զահա Հադիդի (1950 – 2016) նախագծով:

2

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին էլ Բեյրութի նավահանգստում տեղի էր ունեցել պայթյուն, որի առաջացրած ալիքից ոչնչացվել և վնասվել են հազարավոր տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնացել է անօթևան, զոհվել է 190 մարդ, տուժել՝ մոտ 6500-ը: Պայթյունի պատճառը եռակցման աշխատանքների ժամանակ նավահանգստի պահեստում պահվող 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումն է:

Նախորդ շաբաթ ևս մեկ խոշոր հրդեհ էր բռկվել Բեյրութի ծովային նավահանգստի՝ ավտոդողերի և վառելիքա-քսուքային նյութերի պահեստում: Կրակի մարմանը մասնակցել են ռազմական ուղղաթիռներ: 

--00—ԼՄ 

Տեսանյութեր

Live

Լրահոս