Թուրքիայի իշխանությունը նոր արկածախնդրության մեջ մտնելու տրամադրություն ունի.թուրք լրագրող

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Թուրք հայտնի լրագրող, վերլուծաբան ու հաղորդավար Ջան Աթաքլըն հոդված է գրել հայ-ադրբեջանական պատերազմի մասին՝ նշելով, որ նկատում է՝ թուրքական իշխանությունը մի նոր արկածախնդրության մեջ մտնելու տրամադրություն ունի։ Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը:

«Հանրության զգալի մասն աջակցում է այդպիսի քայլերին, նրանց շատ է դուր գալիս: Սակայն Թուրքիան չպետք է թույլ տա ևս մի ռազմաճակատի ստեղծում: Այժմ հնարավոր է հաղթանակի ճիչեր են արձակվում, սակայն որոշ ժամանակ անց սկսելու են այսպիսի խոստովանություններ անել՝ «Սխալ արեցինք, երանի չխրվեինք»: Չպետք է կրկին ուշ լինի»,-կարծում է Ջան Աթաքլըն՝ անընդունելի համարելով Թուրքիայի ակտիվությունը հայ-ադրբեջանական հակամարտության խնդրում։ 

«Հարցազրույցները, հայտարարությունները, խիստ քննադատությունները այս պահին կարող են հանրության համակրանքին արժանանալ, բայց ներկայիս պայմաններում Թուրքիան չպետք է ակտիվորեն ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ»,-ասել է Ջան Աթաքլըն:

--00—ԼՄ