Վերջին 1 օրում Հայաստանում կորոնավիրուսից 9 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

մահ

Հոկտեմբերի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 54473 դեպք, որից 45312-ը՝ առողջացած, 1004-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 316479 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 718 նոր դեպք: Ունենք 202 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ Ան-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 62 (տղամարդ), 86 (տղամարդ), 67 (կին), 88 (կին), 58 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (կին), 71 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

--00—ԼՄ