Մարկոս Պիզելին` Ղազախստանի Պրեմիեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 27, 24News

Thumbnail

Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ամփոփում է ավարտված մրցաշրջանը: Որոշվել է նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստը: Քվեարկությանը մասնակցել են ղազախական ակումբների ղեկավարները, գլխավոր մարզիչները, ինչպես նաև թիմերի ավագները: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակը:

Առաջին հորիզոնականում նշված ֆուտբոլիստը ստացել է 3 միավոր, 2 միավոր` երկրորդ հորիզոնականի ֆուտբոլիստը, 1 միավոր` երրորդ հորիզոնականի ֆուտբոլիստը:

Քվեարկության արդյունքում Ղազախստանի Պրեմիեր լիգայի նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոսը:

Հավելենք, որ Մարկոսը դարձել էր նաև առաջնության լավագույն ռմբարկու` 18 գոլով:

1. Մարկոս - «Ակտոբե» 69 միավոր

2. Մարին Տոմասով - «Աստանա» 41 միավոր

3. Բաիրժան Իսլամհան - «Կայրաթ» 24 միավոր