ԵՄ-ն Թուրքիայից իրական գործողություններ է ակնկալում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 22,  24News   

Ժան իվ

Թուրքիան պետք է չբավարարվի խոսքերով, այլ իրական քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան բարելավել հարաբերություններն աշխարհի որոշ տարածաշրջաններում և բարենպաստ ազդեցություն կունենան Եվրամիության հետ նրա հարաբերությունների վրա: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման կարծիք է հայտնել  Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

 «Ընդհանրապես բավարար չեն այն հայտարարությունները, որոնք վերջին 2-3 օրերին անում է նախագահ Էրդողանը. մեզ իրական գործողություններ են պետք»,- ասել է  Լե Դրիանը:

Ըստ նրա՝ դրանց թվում կան «բավական պարզ գործողություններ, որոնք պետք է ի կատար ածվեն Միջերկրածովյան տարածաշրջանում և Լիբիայում»:
 

--00—ՄՀ