Ռուսական համազգեստով ադրբեջանցիները մտել են հայկական գյուղեր` խաղաղ բնակիչներին սպանելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

«Ադրբեջանական բանակ» կոչվող հանցավոր խմբավորումը շարունակում է ռազմական հանցագործությունները: Այս մասին հայտնում է Infoteka24-ը:

Բրիտանացի լրագրող Էմիլ Հեսսենին հայտնի է դարձել, որ մի քանի ադրբեջանցիներ, ռուս խաղաղապահների համազգեստ հագնելով, ներխուժել են Արցախի հայկական գյուղեր՝ նպատակ ունենալով առևանգել և սպանել տեղի բնակիչներին: 

Նրանցից մեկին կարողացել են ձերբակալել:

Այս միջադեպն ապացուցում է, որ Արցախի բնակիչների լիարժեք անվտանգությունը դեռ ապահովված չէ: Բացի այդ, նման պայմաններում խոսել Լեռնային Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների խաղաղ համակեցության մասին անհնար է:

--00--ԱԹ