ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչ խնդիր էլ որպես առաջնահերթություն առանձնացնում ես, ձևակերպում լուծման ճանապարհները, մեկ է՝ ի վերջո գալիս հանգում ես այն կետին, որ երկրում այլևս որևէ լուրջ հարց կարգավորում չի ստանալու, եթե երկիրը շարունակում է ղեկավարել Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը։
Այս մարդիկ որևէ խնդիր լուծելու կարողություն և ռեսուրս չունեն, վստահության դիֆիցիտի մասին դեռ չեմ խոսում։
Առավել, քան երբևէ, իրերը պետք է կոչել իր անուններով»։
--00--ԱԹ