Ոչ Վազգենին անհատապես, ոչ էլ շարժումը ընդհանրապես «փչացնել» չի ստացվի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 

«1. Վազգեն Մանուկյանին եւ դավադիր ստահակին հակադրելը իշխանական քարոզչության կեղծ թեզ է։ Ստահակի գնալը այլընտրանք չունի պետություն պահպանելու տեսակետից, ուստի կամ/կամ գոյություն չունի։

2. Վազգեն Մանուկյանը համաժողովրդական ընդվզման առաջնորդը չէ, քավորը չէ, գեներատորը չէ։ Այդ շարժման տերը ժողովուրդն է, խողովակները՝ 17 կուսակցությունները, հրավիրվող ապագա կառավարիչը՝ Մանուկյանը։ Ուստի անձնավորված թիրախավորումը անպտուղ է։ Ոչ Վազգենին անհատապես, ոչ էլ շարժումը ընդհանրապես «փչացնել» չի ստացվի։

3. Ստահակ vs Ժողովուրդ իրական դիխոտոմիան շատ լավ հասկանում է նաեւ Հայաստանի առաջին նախագահը, թեպետ ինքն էլ անհատների հակադրման սխեման կիրառեց։ Հիշեցնեմ նաեւ, որ դեռ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին նա հանդիպել էր Վազգեն Մանուկյանի հետ եւ վերականգնել անձնական հարաբերությունները»:

--00—ՄՀ