Դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը և այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ կհայտարարվի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն և հիշատակի այլ միջոցառումներ կիրականացվեն»,- հավելեց նա։

 --00—ՄՀ