Սոցապ փոխնախարարն այցելել է վերականգնողական պարագաներ տրամադրող կազմակերպություններ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցներ տրամադրող «Բարրի Թրեյդ», «Կամար» և «Ինտերօրթո» կազմակերպություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել և կարևորվել է որակյալ ծառայությունների ապահովմանը, տրվող պարագաների որակական ցուցանիշների բարելավմանն ու արտադրական տեխնոլոգիաների նորացմանն առնչվող մի շարք հարցեր։

Տաթևիկ Ստեփանյանը նաև զրուցել է պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ ստացող շահառուների հետ, լսել աջակցող միջոցների որակի վերաբերյալ նրանց կարծիքները։

Ի դեպ, 2020 թ․ հունվարից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պետական հավաստագրերի միջոցով տրամադրվել 11561 աջակցող միջոց։

--00--ԱՀ